Ոստիկանների կողմից խոշտանգման տեսանյութի գործով Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները կասեցվել են![]() 23 նոյեմբերի 2019 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության բաժնում խոշտանգման տեսանյութի գործով Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: «NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված տեսանյութի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ոստիկանությունում ստուգումներ էին սկսվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |