ՀՔԾ. Քրգործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի առիթով

ՀՔԾ. Քրգործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի առիթով

PanARMENIAN.Net - Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեզ մոտ նյութեր էին նախապատրաստվում՝ դրա հիման վրա էլ քրգործ է հարուցել»,- ասաց Օհանջանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս գործով կասեցվել էր Ճամբարակի ոստիկանության բաժնի պետի լիազորությունները, հնարավոր է որ նա որպես մեղադրյալ ներգրավվի, Օհանջանյանը նշեց, որ այս պահին այլ ինֆորմացի գործի առիթով փոխանցել չի կարող:

Նոյմեբրի 21-ին համացանցում էր հայտնվել«Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութ: Ավելի ուշ տեսանյութի առիթով ոստիկանությունում ստուգումներ էին սկսվել: Նոյեմբերի 23-ին ոստիկանության բաժնում խոշտանգման տեսանյութի գործով Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել էին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---