Ավելի քան 60 բժիշկ կարծում է, որ Ասանժի կյանքը բանտում վտանգված է25 նոյեմբերի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 60 բժիշկ կարծում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կյանքը բանտում վտանգված է: Բժիշկները Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Փրիթի Փաթելին ուղղված նամակում զգուշացրել են, որ կալանավայրում գտնվող Ասանժը շտապ բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունի: Ըստ 8 երկրների բժիշկների, Ասանժին հարկավոր է բանտից տեղափոխել համալսարանական կլինիկա: Կան «իրական մտավախություններ», որ բանտում Ասանժը «կարող է մահանալ», ասվում է նամակում, գրում է Deutsche Welle-ն: «Բժշկական տեսակետից իրավիճակն անհետաձգելի է: Չի կարելի ժամանակ կորցնել»,-ասել են բժիշկները՝ կասկած հայտնելով, որ 48-ամյա Ասանժի առողջական վիճակը թույլ կտա նրան մասնակցել ԱՄՆ-ից նրա արտահանձնման հարցման շուրջ լսումներին: Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացված 18 կետով: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։ 7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |