Փոխնախարար. Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան (վիդեո) 25 նոյեմբերի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 2 շաբաթ առաջ հստակեցրել է Հնդկաստանի քաղաքացիների համար գոյություն ունեցող ռեժիմը: Այս մասին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հաղորդում է Factor.am-ը։ Փոխարտգործնախարարը նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները մինչ վերջերս կարող էին այցելել Հայաստան և վիզան ստանալ օդանավակայանում։ «Այսօրվա դրությամբ ուժի մեջ են մտել մեր կողմից նոր սահմանափակումներ։ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որևէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան»,- տեղեկացրել է Ադոնցը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Բլինքենը՝ սահմանազատումը սկսելու մասին․ Կարևոր քայլ է «Մենք ողջունում ենք Ալամթիի 1991թ․ հռչակագիրը որպես հիմք ընդունելու որոշումը»,–գրել է նա Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում |