Երուսաղեմում վանականների կռվի պատճառ է դարձել գոյություն ունեցող ստատուս-քվոյի հանդեպ հույն հոգեւորականների անհարգալից վերաբերմունքը12 նոյեմբերի 2008 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀԱԵ Երուսաղեմյան հայրապետությունը կտրականապես ժխտում է այն փաստը, որ Տիրոջ Գերեզմանի տաճարի հույն հոգեւորականներն իրավունք ունեն ներկա լինելու Հիսուս Քրիստոսի գերեզմանի մոտ կատարվող պատարագին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչ Արթուր Հակոբյանը: ՀԱԵ Երուսաղեմյան հայրապետության վստահված անձ, քահանա Բագրատ Բերջեկյանի խոսքերով, Տիրոջ Գերեզմանի տաճարի հույն ուղղափառ վանականները հայտարարում են, որ իրավունք ունեն ներկա լինելու այն պատարագին, որը Հիսուս Քրիստոսի գերեզմանի մոտ կատարում են չորս Առաքելական տոների ժամանակ` Սուրբ Խաչի Տոնին, Մեծ Պասի առաջին կիրակի օրը, Հավատի կիրակի օրը եւ Մեծ շաբաթ օրը:«Այդ պահանջը մեզ բոլորիս համար նորություն է, եւ այն հիմնավորված չէ»,- հայտնել է Բագրատ Բերջեկյանը եւ ավելացրել, որ դեպի տաճարի գլխավոր մուտքը տանող աստիճանը պատկանում է հայերին: Ինչպես հաղորդել են Երուսաղեմի հայկական համայնքում, վերջերս Տիրոջ Գերեզմանի տաճարի մոտ հայ եւ հույն վանականների միջեւ տեղի ունեցած ընդհարման պատճառ էր դարձել տաճարում դարեր շարունակ գոյություն ունեցող ստատուս-քվոյի հանդեպ հույն վանականների անհարգալից եւ արհամարական վերաբերմունքը: Զանգվածային ծեծկռտուքը հույն եւ հայ վանականների միջեւ բռնկվել է Երուսաղեմում` Քրիստոսի հարության տաճարում, որն ավելի հայտնի է որպես Տիրոջ գերեզմանի վանք: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ ծեծկռտուքին մասնակցել են սրբավայրում գտնվող տասնյակ հավատացյալներ: Ոստիկանները մի քանի մարդ են ձերբակալել: Մեկ հայ եւ մեկ հույն վանականների դուրս են բերել պատահարի վայրից ձեռնաշղթաներով: Կողմերը մեղադրում են միմյանց. հույները պահանջում են պահպանել իրենց իրավունքները, իսկ հայերը պնդում են, որ կողմնակի անձինք չպետք է խանգարեն իրենց ավանդական պատարագը մատուցել սուրբ խաչի հայտնության պատվին: «Սա ստատուս-կվոյի խախտում է: Հույները բազմիցս են փորձել իրենց վանականին կանգնեցենլ գերեզմանի մոտ, սակայն նրանք դրա իրավունքը չունեն, երբ արարողությունը վարում են հայերը»,- ասել է հայկական եկեղեցու ներկայացուցիչներից մեկը: Հույների ներկայացուցիչն, իր հերթին, պատմել է, որ նրանք պատրաստվում էին իրենց բողոքը հայտնել այն բանի դեմ, որ հայ եկեղեցականները խախտում են սրբավայրում գտնվելու իրենց իրավունքը: Քրիստոսի հարության տաճարն, ըստ եկեղեցական ավանդության, գտնվում է այն նույն վայրում, որտեղ խաչեցին Հիսուս Քրիստոսին: Տաճարը քրիստոնեական կարեւորագույն սրբություններից մեկն է: Ձեւականորեն այն պատկանում է քրիստոնեական վեց ուղղությունների ներկայացուցիչներին` հույն ուղղափառ, հայկական, կաթոլիկ, ղպտի, սիրիական եւ եթովպական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարածքն ու աղոթքի ժամերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |