WhatsApp-ն ավտոմատ կերպով հաղորդագրությունները ջնջելու գործառույթ կունենա![]() 26 նոյեմբերի 2019 - 14:09 AMT PanARMENIAN.Net - WhatsApp-ի հեղինակները նոր գործառույթ են փորձարկում, որը թույլ կտա որոշ ժամանակ անց ավտոմատ կերպով ջնջել օգտատիրոջ հաղորդագրությունները: «Հաղորդագրությունների հեռացում» գործառույթը հայտնվել է Android օպերացիոն համակարգի 2.19.348 մեսենջերի բետա տարբերակում, գրում է ՌԻԱ Նովոստին WABetaInfo պորտալի վրա հղումով: Նշվում է, որ տվյալ գործառույթը մասնակիորեն եղել է նախկին բետա տարբերակում որպես «Անհետացող հաղորդագրություններ»: Փորձնական տարբերակում գործառույթը կարելի է միացնել «Կոնտակտի մասին տեղեկատվություն» կամ «Չաթի խմբակային կարգաբերումներ» բաժիններում, վերջին դեպքում այն կիրառելի է միայն խմբի ադմինիստրատորի կողմից: Ընդ որում օգտատերը կկարողանա հաղորդագրության «կյանքի» տարբեր տևողություն ընտրել՝ ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |