Դեկտեմբերին հրապարակվելու են ԵՄ հստակ ծրագրերը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ12 նոյեմբերի 2008 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին հրապարակվելու է ԵՄ որոշումը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ հստակ ծրագրերի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության մամլո քարտուղար Անահիտ Ազատյանը: Նրա խոսքերով, երբ որոշումը հրապարակվի, Եվրահանձնաժողովի ներակայացուցչությունն ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնի:Մայիսի 26-ին Լեհաստանն ու Շվեդիան ԵՄ արտգործնախարարներին են ներկայացրել արեւելյան հարեւանների համար միասնական ֆորումի` «Արեւելյան գործընկերության» ստեղծման առաջարկը: Դրա մեջ մտնելու են ԵՄ 27 պետություն, ինչպես նաեւ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Եվրոպական միության նախարարների խորհուրդը հունիսի 20-ին կայացած նիստի ժամանակ հավանություն է տվել ԵՄ, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ «Արեւելյան ֆորումի» ստեղծմանը եւ արեւելյան հարեւանների հետ տարածքային համագործակցության զարգացմանը, այդ թվում եւ երկկողմ մակարդակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց |