Մալիում ուղղաթիռներ են բախվել. 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել![]() 26 նոյեմբերի 2019 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Մալիում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ջիհադականների դեմ գործողության ընթացքում, հայտնում է Ելիսեյան պալատը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է զոհվածների արիությունը և ցավակցություն հայտնել նրանց մերձավորներին, գրում է Deutsche Welle-ն: Վթարի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: AFP գործակալությունը ռազմական շրջանակներում աղբյուրի վրա հղումով հայտնում է, որ ուղղաթիռները բախվել են: Մալիում և Սախելի գոտու մյուս երկրներում, որը տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Կարմիր ծով, Ֆրանսիան «Բարխան» առաքելության շրջանակում պայքարում է իսլամիստ ահաբեկիչների դեմ: Գործողությանը մասնակցում է 4500 ֆրանսիացի զինվորական: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |