Կարեն Դեմիրճյանի հուշարձանի համար կառավարությունը սուբվենցիա է հատկացրել![]() 26 նոյեմբերի 2019 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Խորհրդային և հետխորհրդային շրջանի ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հուշարձանի տեղադրման համար կառավարության պահուստային ֆոնդից սուբվենցիա է հատկացվել: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը Երևանի ավագանու նիստում: Արձանը կանգնեցվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում: Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 մլն 281 դրամ: Նշվել է, որ ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի նախահաշվի, մոտ 54,2 մլն դրամ էլ հարկավոր է արձանի տեղադրման համար: Ըստ ավագանու որոշման, Երևան քաղաքի ավագանու 2014-ի ապրիլի 30-ի «Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» հ. 148-Ա որոշման մեջ «Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մ.Մաշտոցի պողոտային հարակից հատվածում» բառերը փոխարինել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում» բառերով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |