ՀՀ նախագահ. Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ26 նոյեմբերի 2019 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին: «Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակ է: Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի նկատմամբ»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: Նախագահը նշել է, որ ողջ աշխարհում հայտնի հետախույզ հայ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ՝ հավերժ մնալով համաշխարհային պատմության մեջ: «Մշտապես կհիշենք այս յուրահատուկ զույգի, նրանց փառահեղ ու հերոսական կյանքի, բարի գործերի և ողջ աշխարհի խաղաղության գործում ունեցած մեծ ներդրման մասին»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։ Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։ Ընթերցեք նաև.Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանն 90 տարեկան է Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |