Վերաքննիչը հետաձգել է Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը![]() 26 նոյեմբերի 2019 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգել է նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Դատարանը գտել է, որ նիստին պետք է ծանուցվեն այն անձինք, ովքեր քննիչի կողմից կազմված դատակոչի ցուցակով ճանաչվել են որպես տուժող։ Սակայն այդ անձինք դեռևս որևէ դատավարական որոշմամբ տուժող ճանաչված չեն և նրանց մասնակցությունը այս նիստին որևէ պատճառ չունի, հայտնում է Aysor.am-ը: Բացի այդ, դատարանը նշել է, որ առաջին ատյանի կողմից ուղարկված և միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Միաժամանակ դատարանը հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։ Մասնավորապես, նախագահողը պահանջել է դատակոչի ցուցակը, մեղադրական եզրակացությունը, պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր որոշումները։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |