Մելիքբեկյան. ՀՖՖ նախագահի պաշտոնում կառաջադրվեմ մեկ ծայրահեղ դեպքում![]() 26 նոյեմբերի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը չի ցանկանում առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Մելիքբեկյանը՝ հավելելով, որ դա կարող է պատահել միայն ծայրահեղ դեպքում: «Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող: Այս պահի դրությամբ ես բացարձակ նման մտադրություն չունեմ»: ՀՖՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական տալու օրը՝ նոյեմբերի 21-ին հայտարարել էր, որ Արմեն Մելիքբեկյանը՝ որպես ՀՖՖ գլխավոր քարտուղար, այս մեկ ամսվա ընթացքում պետք է աշխատանքներ տանի՝ գտնելու համար այն հասարակական կազմակերպություններին, որոնք որևէ գործունեություն չեն ծավալում և ընդգրկված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովում։ Մելիքբեկյանը նշել է, որ այդ աշխատանքներն արդեն սկսվել են: ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին առայժմ հայտարարել է միայն Խորեն Հավհաննիսյանը: Նա «Արարատ» ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել, խաղացել է Խորհրդային միության հավաքականում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |