IUnetworks-ը աջակցում է երիտասարդների նորարարական գաղափարների իրականացմանը![]() 26 նոյեմբերի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - IUnetworks ընկերության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից օրերս կազմակերպվեց «Ծրագրային Հեքեթոն 2019»-ը։ Նախագծի նպատակն էր նպաստել ԵՊՀ ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ծրագիր-առաջարկների պատրաստման վերաբերյալ՝ տալով նրանց տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ, խթանել հանրային խոսքի և վերլուծական, ֆոնդահայթայթման և ծրագրերի կառավարման հմտությունների զարգացումը։ IUnetworks-ը շատ է կարևորում «Հեքեթոն» (Hackathon) ֆորմատի նախագծերը և առիթի դեպքում միշտ բաց է նման համագործակցության համար։ «Այսօր հեքեթոնը նորարարական միտքը խթանելու և նոր գաղափարներ մշակելու հիանալի միջոց է, և IUnetworks ընկերությունը միշտ պատրաստ է սատարել նման նախագծերին։ Մեր ընկերությունում նույնպես կազմակերպվում են հեքեթոններ, և մենք մեր փորձից ելնելով՝ կարող ենք վստահեցնել, որ նման միջոցառումները համախմբում են ոլորտի երիտասարդ մասնագետներին և կյանքի կոչում ծնված գաղափարները փորձագետների աջակցությամբ», - ասել է IUnetworks ընկերությանզարգացման գծով տնօրեն՝ Լևոն Բաբայանը։ «Ծրագրային Հեքեթոն 2019»-ը շրջանակում ծրագրերը մշակվելու են հետևյալ ուղղություններով՝ • Ուսանողների իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացում • Ոչ ֆորմալ կրթության զարգացում • Շրջակա միջավայրի պահպանում • Մշակութային ոլորտ • Գիտակրթական ոլորտ • Ռազմահայրենասիրական ոլորտ • Սպորտային ոլորտ • Միջֆակուլտետային և միջմասնագիտական համագործակցության ակտիվացում: Նախագծի ավարտին հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույն երեք ծրագրերը, որոնք կներկայացվեն ֆինանսավորման և կիրականացվեն: IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |