Բռնությամբ ցուցմունք կորզած ոստիկաններից 3-ի ինքնությունը հայտնի է

Բռնությամբ ցուցմունք կորզած ոստիկաններից 3-ի ինքնությունը հայտնի է

PanARMENIAN.Net - Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու մասին տեսանյութում երևացող անձանցից 3-ի ինքնությունը պարզվել է։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասացին ոստիկանությունից:

«Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ տեսագրությունն արվել է շուրջ 10 տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ»,- հաղորդել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

3 անձանցից 2-ն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությունից նշում են, որ գործով տվյալները փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն։

Ավելի վաղ «NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդված և տեսանյութ: Ոստիկանությունում ստուգումներ էին սկսել տեսանյութի առնչությամբ: Այս գործով ժամանակավորապես կասեցվել էին նաև Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները: ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---