Թորոսյանը՝ առողջության հարկի մասին. Աղետալի ծախսերից խուսափելու և ներառականության համար է26 նոյեմբերի 2019 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը լավագույնս կլուծի միլիոնների հարց համարվող առողջապահական ծախսերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծն ընդամենը առաջարկ է, որը կարող է բազմաթիվ փոփոխություններ կրել: ախարարը նշել է, որ այս պահին 109 մլրդ դրամի առողջապահական բյուջե կա, բայց բոլոր քաղաքացիների առողջական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է 250 մլրդ դրամ: Ըստ Թորոսյանի՝ հաշվարկները ցույց են տվել, որ այդ հավելյալ 150 մլրդ դրամի աղբյուրը կարող է լինել հավելյալ հարկը: Անդրադառնալով մինչև 6% առողջության հարկ սահմանելու նախագծին՝ Թորոսյանը նշել է, որ առաջարկի հիմքում ընկած են Հայաստանի պատմության, փորձի վերլուծությունը, համաշխարհային լավագույն փորձը: Թորոսյանի խոսքով սա լավագույն լուծումն է, կամ առնվազն դրա հիմքը: Մենք ունենք աղճատված առողջապահության համակարգ: Առողջապահական ծախսերի 18%-ն է կատարվում ոչ կանխիկ, 85% կատարվում է գրպանից կամ կանխիկ եղանակով: Դանիայում առողջապահության ոլորտում ծախսերի 85% կատարվում են ոչ կանխիկ»,-ասել է Թորոսյանը: Նախարարի խոսքով՝ ՀՀ բնակիչների եկամուտների համեմատ, առողջապահական ծախսերը աղետալի են, բերում են բնակիչների աղքատացման կամ վարկային բեռի ավելացման: «Այս նախագիծը աղետալի ծախսերից խուսափելու և ներառական հասարակություն ունենալու համար է: Սա սոցիալական ապահովության համակարգ է և ոչ թե՝ ֆինանսական շուկաների զարգացման»,- ասել է նախարարը՝ նշելով, որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը պետք է ներառի բոլորին: Թորոսյանի խոսքով, եթե նման համակարգ չներդրվի, հնարավոր չէ ունենալ առողջապահության համապարփակ հասանելիություն և ապահովել ներառականություն: ՀՀ առողջապահության նախարարությունըկառավարությանն առաջարկել է հավանություն տալ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին, որով առաջարկվում է բնակչության 4-6% հարկ սահմանել աշխատող քաղաքացիների համար: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Նախագիծն առաջարկում է ներդնել 2022 թվականից: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |