Վարչապետը կմեկնի Ղրղզստան

Վարչապետը կմեկնի Ղրղզստան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրզստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ևս կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---