ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը: Պատվիրակությունը գլխավորում է գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը` Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա»), մահացել է նոյեմբերի 25-ին` 93 տարեկան հասակում:

Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։

Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։

Ընթերցեք նաև.Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանն 90 տարեկան է

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---