Պատգամավոր. Սևանի մակարդակն ամեն տարի պետք է բարձրանա 30 սմ-ով27 նոյեմբերի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի միանգամից երկու օրենքով Սևանա լճի մակարդակը պետք է մինչև 2030 թվականը հասնի 1903,5 մետր մակարդակի՝ հետևաբար, այն ամեն տարի պետք է բարձրանա 30 սանտիմետրով։ Այդ մասին Ազգային ժողովի իր ղեկավարած հանձնաժողովում ասել է «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նրա խոսքերով՝ օրենքի այս պահանջի տրամաբանությունն այն է, որ Սևանի մակարդակը պետք է նշված չափի լինի, որպեսզի լճում բավարար ջուր լինի, և լիճը կարողանա ինքնամաքրվել, հայտնում է Shantnews.am-ը։ Վարազդատ Կարապետյանի ներկայացրած նախագծով Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար այսուհետև շատ հիմնավոր պատճառ է անհրաժեշտ լինելու․ դա հնարավոր է լինելու միայն երաշտի դեպքում։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա բոլոր տարածքները: Ընդհանուր առմամբ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք, որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Նախագծով առաջարկվում է այժմ սահմանել մաքրման ենթակա տարածք 98 հա՝ նախատեսված 66.8 հա-ի փոխարեն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |