Հայաստանի նախագահը դեկտեմբերին պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիա

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի նախագահի` դեկտեմբեր ամսին Բուլղարիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը եւ ավանդական գործընկերային հարաբերությունները, կողմերն առաջնային են համարել տնտեսության բնագավառում գործակցության խթանումը: Այդ առումով կարեւորվել է առաջիկայում նախատեսվող հայ-բուլղական գործարար համաժողովի դերը, որի նպատակն է վեր հանել համագործակցության առկա ներուժն եւ այն օգտագործել առավելագույնս:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---