Մակունց. Փետրվարին սահմանադրական փոփոխությունները քննարկող աշխատանքային խումբ կստեղծվի![]() 27 նոյեմբերի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 2020-ի փետրվարին արդարադատության նախարարությունում նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցերի քննարկմամբ: Այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հաղորդում է 24news-ը: «Կարծում եմ, որ աշխատանքային խումբ կձևավորվի և նախարարույթունը կլինի հնարավորինս ներառական՝ անդամներին ներգրավելով ոչ միայն կառավարությունից, այլ նաև ընդդիմությունից»,-ասել է Մակունցը: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորության մասին հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ կօգտվեն դատավորներն այս հնարավորությունից, թե ոչ: «Նպատակը ոչ թե վստահության ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկելը, որ այն ինչ-որ կերպ առողջացման գործընթացին նպաստի: Դատական համակարգի ներսից փոփոխությունները ամենախրախուսելին են, դատական համակարգը և դատավորները պետք է պատրաստ լինեն ընդառաջ գնալու»,- ասել է Մակունցը՝ նշելով, որ այս տարբերակը քննարկվել է նաև միջազգային գործընկերների հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերին նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց: ԱԺ-ում անցկացված քվեարկությունից հետո պատգամավորները դիմել էին ՍԴ, սակայն հոկտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանը մերժել էր ԱԺ դիմումը: Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ՍԴ-ն այդ քայլով ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |