Դիլիջանում կանցկացվի 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը![]() 27 նոյեմբերի 2019 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում կազմակերպում է 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումը (BIF 2019)՝ «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով: Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև կձևավորվի հետագա գործողությունների պլան: BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝ • Թվայնացման և բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը, • Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը, • Հայաստանում STEM կրթությունը՝ որպես արդյունաբերության զարգացման հիմք, • Գիտության եւ նորարարությունների ներդրումային հնարավորությունները, • Ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները: Ֆորումի օրակարգի ու մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |