Սարգսյանները Գառնիում անմշակ հողերում խնձորի այգի են հիմնել. «Հողի հետ գործում ծուլությունն անթույլատրելի է» (վիդեո) 27 նոյեմբերի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - 20 տարի առաջ Սարգսյանները Գառնիում անմշակ թվացող հողերը մաքրեցին քարերից ու հիմնեցին սեփական խնձորի այգին։ Այսօր աշխատում են ամբողջ ընտանիքով՝ մեծից փոքր. այգում յուրաքանչյուրն իր գործն ունի։ Ընտանիքի հայրը՝ Սարգիսը, պատմում է, որ պապի կամքն է եղել քարքարոտ, ամայի դաշտերը դարձնել պտղատու այգիներ։ Պատգամը լավ են հիշում՝ հաջողությունների գլխավոր աղբյուրը անդադար աշխատանքն է: Օր-օրի ավելացող աշխատանքների շղթայում Սարգսյանները նաև բերքը պահելու խնդիրն են կարողացել լուծել. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ 12 տոննա տարողությամբ սառնարան են կառուցել։ Առաջիկայում կավարտվի նաև 2-րդ սառնարանի կառուցումը։ «Երբ ասում եմ մեր բանկ, խոսքը ԱԿԲԱ-ի մասին է, իսկապես իմ ընկերն է, որի հետ գործակցում եմ երկար տարիներ։ Շատ գործեր բանկի օգնությամբ եմ արել: Առաջիկայում ցանկանում եմ ԱԿԲԱ բանկի աջակցությամբ հակակարկտային ցանցեր վերցնեմ և մեր այգու վրա անցկացնեմ: Լավ արդյունքի համար պետք է աշխատել, հողի հետ գործում ծուլությունը անթույլատրելի է։ Հաջողությունը՝ անդադար նվիրված աշխատանքն է»,- նշել է Սարգիս Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |