Աշտարակում և Կոտայքի մարզում մառախուղ է. Լարսը բաց է![]() 28 նոյեմբերի 2019 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Շիրակի, Կոտայքի մարզերում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում մառախուղ է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |