«Կոմերսանտ». «ՌուսՀիդրոն» Սևան–Հրազդան ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիրին»28 նոյեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - «ՌուսՀիդրոն» մտադիր է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը վաճառել Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Նշվում է, որ ցածր սակագների պատճառով ՀՀ-ից արդեն հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռուբլի (մոտ 2,7 մլն դոլար): Գնորդը կպարտավորվի նաև մարել վարկերը: Ըստ փորձագետների, գործարքը ձեռնտու է երկու կողմերին՝ «ՌուսՀիդրոն» կազատվի պարտքերից, իսկ «Տաշիրը» կընդլայնի ներկայությունը ՀՀ էներգետիկ հատվածում: «ՌուսՀիդրոն» վաճառելու է Միջազգային էներգետիկ ընկերության (ՄԷԿ) 90 տոկոսը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը (561 ՄՎտ), Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Որպես գնորդ հանդես կգա Հրազդանի էներգետիկ ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի խոշորագույն ՋԷԿ-ը` (1,11 ԳՎտ հզորությամբ), գրում է թերթն իրազեկ աղբյուրների վրա հղումով: «ՎՏԲ Կապիտալի» վերլուծաբան Վլադիմիր Սկլյարը նշել է, որ ՄԷԿ-ի արժեքը ձգտում է զրոյի՝ հաշվի առնելով սակագների բարձրացման քաղաքական բարդությունն ու ընկերության վնասները: Գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների ակտիվում կմնա միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որի սեփականատերը, գազատրանսպորտային ցանցի հետ մեկտեղ, «Գազպրոմ Արմենիան» է: Բացի այդ «Ռոսատոմը» զբաղվում է ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրով: Սևան-Հրազդան կասկադը կառուցվել է 1930-1962 թթ.: Այդ ժամանակից ի վեր այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի հիդրոէլեկտրականության ստացման գործընթացում։ Կասկադն ընդգրկում է 7 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ձգվում են Հրազդան գետի երկայնքով՝ Սևանա լճի և Երևան քաղաքի միջև։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |