Պեսկով. Պուտինի և Փաշինյանի շփումը կառուցողական է, Քոչարյանի հետ հարաբերություններն ընկերական են28 նոյեմբերի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շփումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառուցողական է: Այդ մասին Բիշքեկում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Sputnik Արմենիան: Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն: «Մի բան կարող եմ ասել, Երևան այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահի տիկնոջը: Նրանք պահպանում են հարաբերությունները: Դուք գիտեք, որ Պուտինն ու երկրորդ նախագահը ընկերական հարաբերություններ ունեն»,-ասել է նա: Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանի կալանքը: Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել և հայ-ռուսական հարաբերություններում առաջացած բացը լրացվել է: Ավելին, ըստ Պեսկովի, Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ: «Նրանք աշխատանքային, կառուցողական հարաբերություններ են կառուցել: Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես և պետք է լինի մեր երկու երկրների միջև»,-ասել է Պեսկովը: Անդրադառնալով Փաշինյանի 2020-ին կատարելիք պետական այցին Մոսկվա՝ Պեսկովն ասել է, որ այցը մշակվում է, սակայն ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Սակայն, նա հավելել է, որ այցը շատ արագ կարելի է կազմակերպել, այդ առումով խնդիր չկա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |