ԶԼՄ. ՌԴ-ում պայթյունից մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը28 նոյեմբերի 2019 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում պայթյունի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը,իր աղբյուրներին հղումով հայտնում է Shamshyan.com-ը: Նշվում է, որ դեռևս անհայտ հանգամանքներում ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով փլուզում է եղել, ինչի արդյունքում էլ Կարապետյանը մահացել է: Այս տեղեկությունը Հ1-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Աշոտ Կարապետյանը Երևան քաղաքի ոստիկանության պետ էր նշանակվել 2013-ին, 2016-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր պաշտոնից՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով նկատողություն հայտարարելուց 3 օր անց: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |