«Ալեքս ընդ հոլդինգը» 3 բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին![]() 28 նոյեմբերի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք գույք են նվիրաբերել քաղաքապետարանին և որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր: Ըստ ցանկի, նվիրատուների շարքում է նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հետ պայմանագիր է կնքվել 3 բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» 43253-3010-69 որպես նվիրատվություն ստանալու վերաբերյալ: Ավելի վաղ քաղաքապետարանը հերքել էր, որ մեքենաներ է նվեր ստացել գործարար Սամվել Ալեքսանյանից: Լրագրողների հարցին ի պատասխան, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել էր, թե չի հիշում նվիրատուներին։ «Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են. 1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ 2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ, 3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ, 4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ, 5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ», - գրել է Հակոբ Կարապետյանը։ «Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո»,-ասվում է Հակոբ Կարապետյանի գրառման մեջ: Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը «Կամազներ» է նվիրել Երևանի քաղաքապետարանին, դրանց քանակը, սակայն, պարզ չէ: «Այն ուժը, որը յուրաքանչյուր նոր բեռնատարը նկարում և տարածում է, այսօր չի հայտնում՝ այդ մեքենաներն ումից են ստացվել և ինչի դիմաց։ Եթե ամիսներ շարունակ այս ինֆորմացիան պահել են, ես այստեղ խնդիր եմ տեսնում», - ասել էր բանախոսը։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |