ՀՔԾ. Գևորգ Կոստանյանը հետախուզվում է, նրան կալանավորելու միջնորդություն կա![]() 28 նոյեմբերի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Նախկին գլխավոր դատախազ,ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ տեղեկացնելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նոյեմբերի 26-ին Կոստանյանը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: ՀՔԾ-ն չի տեղեկացրել, թե Կոստանյանը ՀՀ Քրեական օրենսգքրի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նեյեմբերի 27-ին հայտնել էր, որ Կոստանյանի մեղադրանքն առնչվում էնախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |