Բախում և մեղադրանքներ՝ «Իմ քայլի» պատգամավորների և Արսեն Թորոսյանի միջև![]() 28 նոյեմբերի 2019 - 17:34 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեղատոմսով թողարկվող և փաստացի պետության կողմից տրամադրվող դեղերի մասին հիշատակումները համարում է կոռուպցիոն ռիսկեր և գովազդ պարունակող: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամաբ, նա ասել է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ զուգահեռաբար վիճելով նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Պատգամավորը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու նախարարության մշակած օրինագծին՝ համաձայն որի առողջապահության նախարարությանը, պետական որոշակի ծրագրերի շրջանակներում հնարավորություն պետք է ունենա բնակչության համար ձեռք բերված և դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին ԶԼՄ-ի միջոցով հանրային իրազեկում իրականացնել: Արձագանքելով Պողոսյանի այն հայտարարությանը, թե դեղերի մասին հիշատակումները կոռուպցիոն ռիսկեր ունեն և դրա մեջ կարող են ներգրավված լինել նախարար, փոխնախարար՝ Թորոսյանը նշել է, որ սա ուղղակի մեղադրանք է: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մեզ ուղղակիորեն մեղադրեց կոռուպցիան առաջ տանելու մեջ: Ոչ միայն անձամբ ինձ, այլ նաև իմ՝ նախկինում ձերբակալված տեղակալներին օրինակ բերելով: Եթե իշխող խմբակցության պատգամավորը, որը մեր հենարանը պետք է լինի, Ազգային ժողովում պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր հիմնավորումները, նման կերպ է վերաբերում մեր նախագծին, ապա ես այդ մասով առաջարկում եմ էդ հոդվածը հանել օրենքից, որպեսզի դեղագործական շուկայում մյուս կարգավորման մասով փոփոխություններ չլինի, բայց սա լուրջ քաղաքական հետևանքներ է ունենալու»,- ասել է Թորոսյանը: Պողոսյանի խոսքով՝ եթե նախարարությունն ասում է քաղաքացիներին գնան և պոլիկլինիկայից ստանան որևէ դեղ, ապա հանրության մոտ վստահություն է առաջանում, քանի որ պետական մարմիններն են գովազդում այդ դեղը: Պատգամավորը նշել է, ռիսկային է նաև այն, որ դեղը պետական գնումներով է գնված: «Ես չգիտեմ՝ ոնց է կատարվել այդ գնումը ինչ-որ մեկը եկել է, նախարարության աշխատակիցներից մեկի հետ համաձայնության է եկել, որ անընդհատ այդ դեղի մասին պետք է ասվի: Եթե պետական գնումները ռիսկ չպարունակեին, դրանց նկատմամաբ վերահսկողություն չէր լինի»,-ասել է Պողոսյանը: «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ արձագանքել է Թորոսյանի այն հայտարարությանը, որ իշխանության ներկայացուցիչ պատգամավորները պետք է կառավարության հենարանը լինեն ԱԺ-ում: «Իշխող կուսակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, մենք դա մերժել ենք, այո՛, մերժել ենք կլասիկ քաղաքականությունը, պառլամենտը ժողովրդի, այլ ոչ իշխանության ներկայացուցիչն է: Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |