Նախագիծ. Ծառայությունից խուսափելու համար երկիրը լքած քաղաքացին կվճարի 10 մլն դրամ և կծառայի 1 ամիս28 նոյեմբերի 2019 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք ընդունել՝ համաձայն որի քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 մլն դրամ և բանակում ծառայի 1 ամիս: Նախագծով առաջարկվում է ծառայությունը ևս 23 ամիս շարունակել ցանկացող քաղաքացուն գումարը հետ ստանալու հնարավորություն տալ: Նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է դադարացնել կամ նվազագույնի հասցնել Հայաստանից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթող քաղաքացիների թիվը: «Հայաստան տեղափոխվող երիտասարդներից շատերը կվերադառնան իրենց ընտանիքի անդամների հետ միասին, իրենց հետ կբերեն գումարն, կգնեն տներ, կաշխատեն և նոր աշխատատեղեր կստեղծեն հայրենիքում»,- ասվում է օրենքի նախագծում: Նշվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեն ՀՀ և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձինք: Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում կներկայացնի իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ: Օտարերկրյա պետությունում բնակվող արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձը, ըստ նախագծի, կարող է դիմում ներկայացնել այդ երկրում ՀՀ դիվանագիտական ծառայություն, հյուպատոսական հիմնարկ: Դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո այն կփոխանցվի պաշտպանության նախարարությանը: Անձը հրամանը ստանալու պահից տասնօրյա ժամկետում պարտավոր կլինի օրենքով սահմանված վճարը մուծել պաշտպանության նախարարության կողմից սահմանված բանկային հաշվին, մեկամսյա ժամկետում անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, տալ զինվորական երդում և օրենքով սահմանված կարգով ներկայանալ զորահավաքներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |