Գողության դեպքից հետո ՊԵԿ-ն ուժեղացրել է հսկողությունը Գյումրու մաքսատանը

Գողության դեպքից հետո ՊԵԿ-ն ուժեղացրել է հսկողությունը Գյումրու մաքսատանը

PanARMENIAN.Net - Գյումրիի հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում մաքսային հսկողության ներքո գտնվող ավտամեքենաների առանձին մասերի գողության դեպքից հետո մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունն այդ տարածքում:

Այս մասինհայտնել են պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ դիմել են նաև ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ:

ՊԵԿ-ը հորդորել է նման դեպքերից տուժած բոլոր անձանց համապատասխան հաղորդումներ ներկայացնել ՀՀ ոստիկանություն:

Ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Լորսաբյանը Գյումրու ավտոմաքսատանը նոյեմբերի 27-ին նկատել է, որ Հայաստան ներմուծված 2017 թվականի արտադրության «Կիա ֆորտե» մակնիշի իր ավոմեքենան մասամբ թալանված է և դրա վրայից բացակայում են մի շարք ավտոպահեստամասեր՝ աջ կողային հայելին, աջ անվաթևը, մարտկոցն, անվաթևերի տակ տեղակայված պաշտպանիչ պլաստմասե մասերը։ Լորսաբյանը նշել է, որ ԱՄՆ-ում արված լուսանկարներում բոլոր մասերն իրենց տեղում են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---