Ալեքսիս Օհանյանն ու Սերժ Թանկյանն արձագանքել են Փաշինյանի՝ հանգանակության մարտահրավերին![]() 29 նոյեմբերի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և hայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենկաատար Սերժ Թանկյանն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայերին ուղղված ամենամսյա հանգանակությունների մարտահրավերին: Օհանյանն այդ մասին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ դիմելով Փաշինյանին. «Պայմանավորվեցինք»: Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է. «Այսպիսով ես ընդունում եմ Նիկոլ Փաշինյանի ամսական $ 23 նվիրաբերելու մարտահրավերը»:Թանկյանն իր հերթին մարտահրավեր է նետել Էրիկ Իսրայելյանին, Վահե Բերբերյանին և Անժելա Սարաֆյանին: «Մենք կարող ենք ավելին անել ավելի շատ մարդկանց մասնակցության դեպքում»,-հավելել է նա: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ մարտահրավեր է նետել համաշխարհային ճանաչում ունեցող հայերին՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին՝ կոչ անելով վերոնշյալ անձանց ամսական 20 դոլար փոխանցել:Ըստ Փաշինյանի մտահղացման, դա կարող է անել յուրաքանչյուրը՝ 10, 000 դրամ փոխանցելով և մարտահրավեր նետելով ևս 3 անձի, մյուս 3-ը՝ ևս 3-ի և այդպես շարունակ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 9.856.100 դոլար։ Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով: 2018-ին հանգանակվել էր 11 մլն-ից մի փոքր ավելի գումար:«Հեռուստամարաթոն-2017»-ին հանգանակվել է 12 մլն 505 հզ 456 դոլար, իսկ 2016-ին՝ 15.5 մլն դոլար: Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր $350 միլիոն դոլար արժողությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |