Ջավախքում 2 բնակավայրի անվան հայերեն նշագրումները հեռացվել են29 նոյեմբերի 2019 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ապամոնտաժել են Ջավախքի հայկական 2 գյուղի՝ Մաջադիայի և Դադեշի ցուցանակները, որտեղ եղել են բնակավայրերի անվանման հայերեն նշագրում՝ անգլերենի և վրացերենի կողքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը: «Այս քաջ և խիզախ քայլից հետո Վրաստանում ամեն ինչ կընկնի իր տեղը, ընդդիմությունը կդադարեցնի իր՝ արդեն զանգվածային դարձած միտինգները, ռուսները հետ կվերադարձնեն Աբխազիան և Օսեթիան, Թուրքիան կհրաժարվի Աջարիան թուրքացնելու իր ծրագրերից, Ադրբեջանը կմոռանա Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին և վրացիները կապրեն ուրախ և երջանիկ։ Շնորհավորում եմ»,- գրել է նա։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |