ՀՀ-ում դեկտեմբերը կսկսվի ձյունով և անձրևով

ՀՀ-ում դեկտեմբերը կսկսվի ձյունով և անձրևով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում են Հայպետհիդրոմետից՝ հավելելով, որ նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ցերեկային ժամերին կանխատեսվում է +9...+11, գիշերը' +2...+4: Նոյեմբերի 30-ին ցերեկը սպասվում է +10...+12, գիշերը՝ +2...+4:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---