ԲՀԿ-ն առաջարկում է 3-12 տարով ազատազրկում՝ զինծառայողին ինքասպանության հասցնելու համար29 նոյեմբերի 2019 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է զինծառայողին ինքասպանության հասցնելու համար քրեական պատասխանատվություն ենթարկել: Այս մասին, Aysor.am-ի հաղորդմամբ, ասել է խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական զեկլուցող Նաիրա Զոհրաբյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Զոհրաբյանը նախագծով առաջարկվում է 3-12 տարի ազատազրկում նախատեսել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով զինծառայողին դրդել ինքնասպանության: «Ցավոք սրտի, բանակում թշնամու գնդակից այսօր շատ ավելի քիչ զինվոր է մահանում, քան բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով ինքնասպանություններ են տեղի ունենում», - ասել է նա: Զոհրաբյանը նշել է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում զինծառայողների ինքնասպանությունների թվի վիճակագրությունը մխիթարիչ չէ: «2018-ին բանակում ինքնասպանությունների ամենավատ թիվն ենք ունեցել՝ 11: Նախորդ տարի թիվը եղել է 10, նախանցած տարի՝ 9-ը, այս տարվա այս պահի դրությամբ 11 դեպք է գրանցվել: Այս վիճակագրությունը մեզ բերել է այն կաևոր եզրահանգման, որ նախաձեռնությունը կարևոր է», - ասել է նա: Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը, այն ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |