3 ինքնաթիռ վայրէջք չի կատարել Երևանում՝ մառախուղի պատճառով![]() 29 նոյեմբերի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Եղանակային վատ պայմանների՝ խիտ մառախուղի ու վատ տեսանելիության հետևանքով Մոսկվա-Երևան երկու չվերթների, ինչպես նաև Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, հայտնել են օդանավակայանից: Նշվում է, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայնում, մյուսը շարժվել է դեպի Սոչի։ Վարշավա-Երևան չվերթի Polish Airlines ընկերության ինքնաթիռն էլ մառախուղի պատճառով վերադարձել է Լեհաստան։Եղանակի պատճառով մի քանի չվերթներ կիրականացվեն ուշացումով։ «Այս պահին արդեն եղանակային պայմանները նորմալ են, հենց հիմա նստեցումներ են ընթանում, շուտով կսկվեն մեկնումները, ժամանումները ևս նորմալ իրականանում են»,-ասել է «Արմենիա միջազգային օդանավկայաններ» ընկերության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |