ԵԱՀԿ ՄԽ-ն Մոսկովյան հռչակագիրը համարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություն13 նոյեմբերի 2008 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վստահ են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ կընձեռի:Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ից միջնորդ Մեթյու Բրայզան նշել է, որ դեռեւս վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին: «Պետք է ավարտին հասցնել կարգավորման հիմնավոր սկզբունքների շուրջ տարվող աշխատանքները, իսկ հետո արդեն խոսել խաղաղապահների մասին: ԱՄՆ-ն դեմ է Ղարաբաղում հարեւան պետությունների եւ համանախագահ երկրների խաղաղապահների տեղակայմանը»,- ասել է Բրայզան: Նա նաեւ ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափը ղարաբաղյան կարգավորման հարցում արդյունավետ է եւ փոփոխման չի ենթարկվի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները վարելու հետ հակամարտող երկու պետությունների նախագահներն էլ համաձայն են»,- ավելացրել է նա, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար: Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |