Էրզրումի հայկական եկեղեցին թուրքերը վերածում են աղբավայրի29 նոյեմբերի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում: 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. շուրջբոլորը աղբավայրի վերածվելուց բացի, եկեղեցին ենթարկվում է նաև գանձագողերի հարձակումներին: Գանձ գտնելու մոլուցքով տարված անձինք հորատումներ են արել եկեղեցու պատերի ու սյուների մոտ: Որոշ չարամիտների ձեռքով էլ ջնջվել են եկեղեցու ներսում եղած որմնանկարները, հայտնում է Ermenihaber-ը: Թաղամասի բնակիչների խոսքերով՝ համայնքապետարանն այստեղ է կուտակում թաղամասերից հավաքած շինարարական աղբը: Եթե դա շարունակվի, ապա եկեղեցին կարող է ծածկվել աղբի կույտերով: Եկեղեցու հնարավոր վերականգնման վերաբերյալ հակասական տեղեկություններ են հրապարակվել թե սեփականատեր Սաբրի Էնգինի և թե Ազիզիյեի համայնքապետարանի կողմից: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունից հետո հայապատկան բազմաթիվ անշարժ գույքեր, այդ թվում՝ եկեղեցիներ, պետության թույլտվությամբ սեփականաշնորհվել են թուրքերի կողմից: Այժմ Գերմանիայում բնակվող Էրգինը 2016-ին հայտարարել էր, որ համայնքապետարանը նրան սպառնում է քանդել եկեղեցին, եթե ինքն այն չվերանորոգի: Հայտնել էր, որ եկեղեցու վերակառուցման համար դիմել է մի շարք կառույցների, բայց ոչ մեկից դրական պատասխան չի ստացել:Համայնքապետարանից էլ հայտարարում են, որ եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ է Էրգինի թույլտվությունը, և իբր նա էլ թույլտվություն չի տալիս: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |