Իրաքի վարչապետը որոշել է հեռանալ պաշտոնից![]() 29 նոյեմբերի 2019 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից՝ արյունահեղ անկարգությունների ֆոնին, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը: ԶԼՄ-ները հայտնել են, որ բողոքի ակցիաներն ուղեկցող անկարգությունների ժամանակ բախումների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել, տուժել է մոտ 15,000-ը: «Ես նամակ կուղարկեմ Ներկայացուցիչների պալատ՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի խնդրանքով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոյեմբերի 28-ին Իրաքում ավելի քան 30 ցուցարար է զոհվել անվտանգության ուժերի հետ բախումներում, որոնք հաջորդել են Էն Նաջաֆում Իրանի հյուպատոսության հրկիզմանը:Վերջին շաբաթների ընթացքում Իրաքի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ մասնակիցները պահանջում են աշխատանք, պայքար կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ: Նոյեմբերի 27-ին ցուցարաները հրկիզել էին Նաջաֆում գտնվող Իրանի հյուպատոսությունը: Ցուցարարները մեղադրում էին Իրանին Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ: Նրանք վանկարկում էին՝ «Իրան, ձեռքերդ հեռու Իրաքից»: Հյուպատոսության աշխատակիցները հասցրել էին փախչել: Իրանը դատապարտել է այդ հարձակումը: Սա նոյեմբերին տեղի ունեցած արդեն 2-րդ հարձակումն է Իրաքում գործող Իրանի հյուպատոսությունների վրա: Նման հարձակում էր եղել նար Քերբելա քաղաքում:Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին ստանձնել է պաշտոնը մեկ տարի առաջ՝ բարեփոխումներ խոստանալով, որոնք այդպես էլ չեն մեկնարկել: Իրաքի երիտասարդները հոկտեմբերից բողոքի ակցիաներ են սկսել: Բողոքի առաջին ալիքի ժամանակ 149 մարդ է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |