Սեւծովյան տարածաշրջանի կայունությունը կարեւոր է ողջ աշխարհի համար14 նոյեմբերի 2008 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Բոլոր շահագրգիռ կողմերը սատարում են «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» մասին Թուրքիայի առաջարկին: Այդ մասին Աթենքի Սեւ ծովի հետազոտման միջազգային կենտրոնում ընթացող «Սեւ ծովն ու ճգնաժամը Վրաստանում» խորագրով խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի` ԵՄ-ի հետ հարաբերությունների համակարգման խորհրդարանական կոմիտեի նախագահ Յաշար Յաղըշը: Նրա խոսքերով, Սեւ ծովի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը բացառիկ կարեւորություն ունեն ոչ միայն տարածաշրջանի երկրների համար: «Եթե կայունությունը տարածաշրջանում խաթարվի, դա կանդրադառնա ողջ աշխարհի վրա, ինչպես եղավ Վրաստանում ճգնաժամի դեպքում: Ուստի բոլոր կողմերի աջակցությունը Թուրքիային կարեւոր է այդ պլատֆորմը հաջողությամբ կյանքի կոչելու համար: Վերջին ճգնաժամը Վրաստանում կրկին ուշադրությունը սեւեռեց ռազմավարական տեսակետից կարեւոր այս տարածաշրջանի վրա, ինչպիսին Սեւ ծովի տարածաշրջանն է»,-ասել է Յաղըշը, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |