Ահաբեկչություն՝ Լոնդոնում․ Կասկածյալի ինքնությունը պարզվել է

Ահաբեկչություն՝ Լոնդոնում․ Կասկածյալի ինքնությունը պարզվել է

PanARMENIAN.Net - Լոնդոնի իրավապահ մարմինները պարզել են այ անձի ինքնությունը, որն ահաբեկչական գործողություն է կատարել Լոնդոնի կամրջի վրա նոյեմբերի 29-ին։

Մահապարտի կեղծ գոտիով տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ 2 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։Ոճրագործը սպանվել է ահաբեկչության վայրում ոստիկանների կողմից։

Սպանված ահաբեկչի անունն Ուսման Հան է։ Նա 28 տարեկան էր և դատապարտված է եղել իսլամիստ ահաբեկիչների հետ կապի համար, իսկ 2018-ի դեկտեմբերին դուրս է եկել բանտից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---