Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ընդունել է Թանկյանի մարտահրավերը՝ փոխանցելով այն Շերին![]() 30 նոյեմբերի 2019 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամին ամեն ամիս գումար փոխանցելու վերաբերյալ հայտնի երգիչ Սերժ Թանկյանի և գործարար Ալեքսիս Օհանյանի իրեն ուղղված մարտահրավերը: Նա այդ մասին գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։ Պրոդյուսերը գրել է, որ ինքն իր հերթին մարտահրավեր է նետում իր ընկերներին՝ երգչուհի Շերին, ինչպես նաև Alex and Ani հայտնի ոսկերչական ընկերության սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանին: Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ մարտահրավեր է նետել համաշխարհային ճանաչում ունեցող հայերին՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին՝ հորդորելով ամենամսյա փոխանցումեր կատարել հիմնադրամին; Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին՝ կոչ անելով վերոնշյալ անձանց ամսական 20 դոլար փոխանցել:Ըստ Փաշինյանի մտահղացման, դա կարող է անել յուրաքանչյուրը՝ 10, 000 դրամ փոխանցելով և մարտահրավեր նետելով ևս 3 անձի, մյուս 3-ը՝ ևս 3-ի և այդպես շարունակ: Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել էին վարչապետի մարտահրավերը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |