Ավինյան. Գիտության ֆինանսավորումը 1.3 մլրդ դրամով կավելանա![]() 30 նոյեմբերի 2019 - 16:11 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1.3 մլրդ դրամով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին: «Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները»,-գրել է փոխվարչապետը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նշվում է, որ գիտության ոլորտին հատկացումները պետք է լինեն «նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս»: Այսպիսով՝ 2020-ին գիտության ֆինանսավորման համար նախատեսված12,7մլրդ դրամին կավելանա ևս 1.3 մլրդ: Կարդացեք նաև.Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |