Ինչպես է ՌԴ-ն պայքարել ու պայքարում Նժդեհի հիշատակի դեմ 2 դեկտեմբերի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում նոյեմբերի 30-ին Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումը հայ ռազմաքաղաքական գործչի հիշատակի դեմ կատարվող ոչ միակ, ոչ էլ առաջին քայլն է Ռուսաստանի կողմից: 2016-ին Ռուսաստանը՝ ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով հայտարարել էր «Մոսկվան զարմացած է Երևանում ֆաշիստական գեներալի արձանի տեղադրմամբ»: 2018-ին Գարեգին Նժդեհի՝ Երևանում տեղադրված արձանի դեմ նաև ստորագրահավաք էր սկսվել Ռուսաստանում: Ի դեպ, ապամոնտաժված հուշատախտակն օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել: Հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակը սև ներկով էր ներկել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը:ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վինոգրադովի գործողությունները դիտարկում են որպես վանդալիզմի դրսևորում Հայ առաքելական եկեղեցու տարածքում, ինչը հակասում է սահմանված օրինական կարգին: Ի դեպ, 2011 թվականին Սոչիում ապամոնտաժվել էր ռուսական կայսրության բանակի գեներալ և Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի արձանը: Մայիսի 28-ին Վոլկոնկա ավանում (քաղաք Սոչի) պետք է տեղի ունենար ռուսական բանակի գեներալ, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացումը: Իրադարձությունը նվիրված էր Հայաստանի Առաջին հանրապետության օրվան, ուստի պետք է հավաքվեին մոտ 6000 հայեր Կրասնոդարի երկրամասի տարբեր վայրերից, Աբխազիայից և այլն: Սակայն տեղի իշխանությունները կտրականապես թույլ չէին տվել բացել հուշարձանը և հայտարարել էին, որ հայերը ստիպված են լինելու ապամոնտաժել հուշարձանը, հակառակ դեպքում, դա կանեն իշխանությունները: Այդ դեպքում արդեն արձանը կքանդվի: Սոչիի հայ համայնքից ասել էին, որ իշխանությունների դիրքորոշման պատճառն այն է, որ եթե հուշարձանը բացվի, Թուրքիան կարող է հրաժարվել Սոչիի Օլիմպիադայինմասակցել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |