Էրդողանը հայկական սփյուռքի դիրքորոշումն «էժանագին քաղաքական լոբբինգ» է անվանել14 նոյեմբերի 2008 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կրկին առաջարկում է պաշտոնական Երեւանին բացել արխիվները 1915թ, իրադարձություններն ուսումնասիրելու համար: «Մեր առաջարկը դեռեւս ակտուալ է: Այդ հարցով պետք է պատմաբանները զբաղվեն: Մենք բացեցինք մեր արխիվները եւ Հայաստանը պետք է նույնը անի: Մենք նաեւ ուսումնասիրել ենք շուրջ 1 մլն փաստաթղթեր»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Կոլումբիայի համալսարանում ընթացող խորհրդաժողովում: Անդրադառնալով ԱՄՆ-ի նորընտիր նախագահի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում` Թուրքիայի վարչապետը նշել է, որ Ամերիկայի հայ համայնքը անազնիվ քաղաքականություն է վարում: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Սխալ է դատողություններ անել` հիմնվելով էժանագին քաղաքական լոբբինգի վրա»,-հայտարարել է Ռեջեփ Թաիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական Todays Zaman թերթը: Դեռեւս 2005 թվականին Թուրքիայի վարչապետն առաջակեց Հայաստանի կառավարությանը պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման համար: Պաշտոնական Երեւանն իր հերթին հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկման առարկա լինել չի կարող: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |