Forbes. Երևանը՝ 10 թերագնահատված վայրերի ցանկում, ուր հարկավոր է այցելել 2020-ին![]() 2 դեկտեմբերի 2019 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է 10 թերագնահատված ուղղությունների ցանկում, ուր հարկավոր է այցելել 2020-ին և, ըստ Forbes-ի, ընկղմվել բնության կամ մշակույթի մեջ՝ օտարազգի զբոսաշրջիկների ամբոխներից հեռու: «Չի կարելի ասել, թե նշված ուղղությունները հայտնի չեն իրազեկ ճամփորդներին և ավիափոխադրումներից հաճախ օգտվող ուղևորներին, ուղղակի, դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Հայաստանը, որը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր», ամենահետաքրքիր վայրերից է, ուր կարելի է այցելել` շնորհիվ վեհաշուք տաճարների ավերակների և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող քրիստոնեական վանքերի: Պարբերականը նշում է, որ Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է և հայտնի է Արարատի հիասքանչ տեսարանով, որը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է: Նշվում է նաև, որ Երևանը հաճախ «վարդագույն քաղաք» են անվանում այդ երանգի հրաբխային տուֆի պատճառով, որից կառուցված են քաղաքի շենքերից շատերը: Երևանից բացի թերագնահատված ուղղությունների թվում են նաև՝ Կոլոնիա դել Սակրամենտոն Ուրուգվայում, Կոնդաոն Վիետնամում, Լագոսը Նիգերիայում, Մոնդոլկիրին Կամբոջայում, Պունտա Գորդան Բելիզում, Ռոտերդամը Նիդերլանդներում, Սան Անտոնիոն Տեխասում, Սանտյագոն Չիլիում և Տելչը Չեխիայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |