ՌԴ ԱԳՆ. ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ առաջնահերթություններից է 2 դեկտեմբերի 2019 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում և այդ հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան այցի կապակցությամբ: Դեկտեմբերի 2-3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Այցի շրջանակում Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Նշվում է, որ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին և ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում է: ՌԴ-ն ելնում է նրանից, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, կողմերի երկխոսության հիման վրա: ՌԴ-ն հետագայում ևս կձգտի նպաստել կարգավորմանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ հաշվի առնելով սերտ գործակցությունն Ադրբեջանի և Հայաստանի հետ: Լավրով-Մամեդյարով բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմ գործակցության առանցքային հարցերը: Կարծիքներ կփոխանակվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին պաշտոնական այցով եղել է ՀՀ-ում, հանդիպել երկրի նախագահին, վարչապետին, ԱԳ նախարարին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |