Ոստիկանությունը հետաքննում է շան վրա կրակելու դեպքը 2 դեկտեմբերի 2019 - 12:02 AMT PanARMENIAN.Net - «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի կողմից սեփական շանը կրակելու և սպանելու դեպքի առիթով ոստիկանությունում հետաքննություն է իրականացվում: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ: Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Ահազանգած քաղաքացին ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նաև դեպքի մանրամասները՝ նշելով, որ ոստիկանություն ահազանգելուց հետո իրեն ասել են, որ կենդանին տիրոջ կողմից է ենթարկվել դաժան վերաբերմունքի, բացի այդ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել: Թեմային անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքն ուժի մեջ է մտել: «Որպես օրենքի հեղինակ՝ տեղեկացնում եմ բոլորին, որ օրենքը արդեն գործում է, ուժի մեջ է եւ քիչ առաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատարին՝ հանձնարարել սկսել քննություն Սուրիկ Աղաջանյանի հանդեպ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում»,-գրել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ թույլ չեն տալու կենդանիներին տանջելով սպանել։ Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը, ըստ որի՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով տուգանք կամ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |