Կենտրոնի թաղապետ է նշանակվել

Կենտրոնի թաղապետ է նշանակվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նշվում է, որ մինչև նշանակումը Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Ավետ Պողոսյանն անկուսակցական է:

Ավետ Պողոսյանը նախկինում եղել է ՀԱԿ վարչության անդամ, 2012-ից առաջադրվել է կուսակցությունից որպես պատգամավորի թեկնածու:

Երևանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը հեռացել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին:Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2018թ. հոկտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---