Մալթայի վարչապետը կհեռանա պաշտոնից լրագրողուհու սպանության հետաքննության ֆոնին 2 դեկտեմբերի 2019 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը կհեռանա պաշտոնից 2020-ի հունվարին՝ լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության ֆոնին: Վարչապետը նման հայտարարությամբ է հանդես եկել հեռուստատեսությամբ: Հրաժարականից հետո կընտրվի Մալթայի Լեյբորիստական կուսակցության նոր նախագահ: Մալթայի ոստիկանությունը ձերբակալել է 4 անձի, որոնք կասկածվում են հետաքննիչ լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության մեջ: Նա սպանվել է 2017-ի հոկտեմբերի 16-ին՝ ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Նա զբաղվում էր «Պանամական արխիվի» հետաքննությամբ և բացահայտում էր մալթացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների կոռուպցիոն կապերը: Մայրաքաղաք Վալետայում դեկտեմբերի 1-ին բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել՝ ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը, մեղադրել են կառավարությանը կոռուպցիայի մեջ և լրագրողուհու սպանության անաչառ հետաքննության կոչ արել, գրում է Deutsche Welle-ն: Աղմկահարույց սպանության քննության հետևանքով արդեն իսկ մի շարք պաշտոնանկություններ են եղել: Նոյեմբերի 26-ին հրաժարական է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Քիտ Շեմբրին՝ առանց պատճառաբանությունների: Նույն օրը պաշտոնից հեռացել է զբոսաշրջության նախարար Կոնրադ Միցցին, իսկ էկոնոմիկայի նախարար Քրիստիան Կարդոնան հայտարարել է, որ վայր է դնում լիազորությունները քննության ընթացքում: Նոյեմբերի 20-ին ևս մեկ անձ է ձերբակալվել Վալետայից ոչ հեռու՝ Պորտոմազո նավահանգստի մոտ կայանված զբոսանավում: Ոստիկանությունը համարում է, որ նա միակ «կապավորն է» եղել հանցագործության անմիջական կատարողների և պատվիրատուի միջև: Ըստ Independent-ի, ձերբակալվածի անունը Յորգեն Ֆենեկ է, նա գործարար է և եղել է լրագրողուհու հոդվածների «հերոսը»: Գալիցիան մեղադրում էր նրան Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կոռուպցիոն կապերում: 2013-ին Ֆենեկի 17 Black ընկերությունը Մալթայում մեծ էլեկտրակայանի կառուցման մրցույթ է շահել: «Պանամական արխիվում» տեղեկություններ կային այն մասին, որ Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցցին չնշված ծառայությունների համար մոտ 1,5 մլն ֆունտ ստեռլինգ էր ստացել: Ըստ ոստիկանության, Գալիցիային հաջողվել էր գտնել կապը Դեջորջիո եղբայրների և Ֆենեկի միջև, իսկ Ֆենեկը կտրականապես հերքում է, թե հանցագործություն է պլանավորել որևէ մեկի դեմ: Մահից առաջ Գալիցիան մեղադրել էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին և նրա թիմակիցներին օֆշորային ընկերություններ ունենալու մեջ, որոնք գումարներ են ստացել Ադրբեջանի նախագահական ընտանիքից և մալթական անձնագրեր են վաճառել: Դաֆնայի մահից հետո OCCRP-ը շարունակել է աշխատանքը նրա նյութերով և պարզել, որ Իլհամ Ալիևի դստեր ընկերությանը պատկանում է Դուբայի լավագույն թաղամասերում գտնվող մոտ 100 մլն դոլարի անշարժ գույք, իսկ նրա ընկերությունը առնվազն 1 մլն դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի կնոջը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները մոտ 2,9 մլրդ դոլար են լվացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |